Հայ զինվորների դիերի վերադարձի խնդիրն արագ լուծման կարիք ունի․ Արտակ Բեգլարյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր ասել է, որ միջազգային հանրությունը պետք է մարդասիրական միջոցառումներով փորձի վերադարձնել Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ մնացած հայ զինծառայողների մարմինները:

«Հաշվի առնելով 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ եւ մի շարք այլ ժամանակահատվածներում արձանագրված դեպքերը, երբ հայ զինծառայողների մարմինների հանդեպ կոպտագույն պատերազմական հանցագործություններ են կատարել, այժմ վտանգը եւս շատ մեծ է»,- ասել է Արտակ Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է շատ արագ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել