Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկելա մեր հերթը մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտակոչով դիմել է վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին։
«Գիտեք, որ Հայաստանում հիմա ռազմական դրություն է հայտարարված և հիմա մարդիկ կանչվում են զորակոչի, զորահավաքային խնդիր են լուծում։ Խնդիրն այն է, որ մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները, այսինքն նրանք, ովքեր վերջին մեկ տարում են զորացրվել, իրենք ենթակա չեն զորակոչի։ Եվ խնդիրն այն է, որ այսօր հայրենիքն ունի այդ մարդկանց կարիքը։ Տղեք, հայրենիքը ասյօր ունի ձեր կարիքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։