Հայկական կողմը վճռական է լուծել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները. Զարուհի Բաթոյան

Աշխատանք և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական էջից տեղեկանում ենք.

«Հոկտեմբերի 5-ին նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Նախարար Բաթոյանը զրուցակցին տեղեկացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի և ավերածությունների մասին:

Նախարար Բաթոյանը շեշտել է, որ հայկական կողմը վճռական է լուծել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները:

Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ շուտափույթ խաղաղություն կհաստատվի, և կվերականգնվի երկխոսությունը: Իրանական կողմը նաև անընդունելի է համարել հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը:
Կողմերը քննարկել են նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել