«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է․
«Առաջին 1 միլիոն դոլարը Հայաստանից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Կոչ բոլոր գործարարներին և բարերարներին՝ միանալ այս նախաձեռնությանը։ Մեր թիկունքի ամրությունը հաղթանակի գրավականն է»։
Քիչ առաջ հիմնադրամը նաև հայտնել, որ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնը 3 միլիոն ԱՄՆ դոլար է նվիրաբերել համազգային դրամահավաքին։