Գերմանիայի ամենախոշոր քաղաքներից մեկում՝ Մյունխենում, Wittelsbacherplatz հրապարակում հոկտեմբերի 4-ին տեղաբնակ հայերը ակցիա են իրականացրել։
Մյունխենում գտնվող քաղաքացիներից Գրետա Սարգսյանն Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց, որ ակցիայի նպատակը եղել է քաղաքացիներին Արցախում ընթացող պատերազմի մասին իրազեկելն է եղել։ Ստորագրահավաք և դրամահավաք է կազմակերպվել։ Ոչ վերջնական տվյալներով 35 000 եվրոյից ավելի գումար է հավաքվել։
Նրա խոսքով, ակցիային մասնակցել են շուրջ 400 մարդ, այդ թվում՝ այլազգիներ։