Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։
Ուշադրության կենտրոնում է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների որոնումը: Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ: