Երևանի ինֆորմատիկայի քոլեջը հրապարակում է արել, որում ասվում է․
«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը հերոսներ է կրթում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Յուրա Հայկարամի Ալավերդյանը արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։
Հպարտ ենք քեզնով, մե՛ր հերոս տղա
#Հաղթելու_ենք»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին հայտնես, որ Յուրա Հայկարամի Ալավերդյանը Կարախամբելի-Ֆիզուլի հատվածում խոցել է 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա։