Արցախի նախագահի մարտակոչից հասկանալի է, որ հասել ենք պատերազմի բեկումնային փուլին՝ որտեղ «կամ մենք, կամ՝ մեզ»․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կարծում եմ՝ արդեն հասցրել եք ծանոթանալ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առավոտ կանուխ արված մարտակոչին և ռազմաճակատ մեկնելու հանգամանքին։

Այս մարտակոչից հասկանալի է, որ հասել ենք պատերազմի բեկումնային փուլին՝ որտեղ «կամ մենք, կամ՝ մեզ»։ Վճռական հարվածը կանխելն ու մեր կենտրոնացված ու թիրախային հակահարված տալը այս պահին ամենաէական նշանակությունն են ունենալու թե՛ ողջ պատերազմի, թե՛ մեր երկրի հետագա ճակատագրի համար։

Սա գրում եմ առանց պաթոսի, բայց միևնույն ժամանակ սթափ գիտակցմամբ, որ այս օրերին վճռվում է այս հողում մեր բոլորի ապրելու իրավունքը։ Հիմա առավել քան երբևէ անհրաժեշտ է չտրվել զգացմունքներին, իսկ հատկապես կարող ուժերը՝ նաև թիկունքում պետք է լիարժեք հասկանան պահի լրջությունն ու սթափ կերպով իրականացնեն իրենց առջև դրված խնդիրները։ Միայն այդ դեպքում կամրագրենք լիարժեք հաղթանակ մեր Հայրենական պատերազմում։

հ.գ. Չենք մոռանում նաև տեղեկատվական անվտանգության մասին։ Հիշեցնում եմ, որ պետք է հավատել բացառապես հայկական պետությունների պաշտոնական լուրերին, մնացած ամեն տեղեկատվություն կարող է լինել սուտ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել