Մակրոնը բանակցությունների «նոր մեթոդ» է առաջարկել. Reuters

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ այսօր հաջողված հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Reuters-ի փոխանցմամբ՝ Մակրոնը Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին առաջարկել է «նոր մեթոդ»՝ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները վերսկսելու համար:

«Այդ աշխատանքը կմեկնարկի այսօր երեկոյան»-նշել է նաև ու վերահաստատել է հրադադարի մասին իր կոչը:

Այսօր ավելի վաղ հայկական կողմը հաղորդել էր Մակրոնի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին: Հայաստանի վարչապետը շնորհակալություն էր հայտնել պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել