Հավանական է, որ Ադրբեջանը կիրառել է «Իսկանդեր»-ին հավասարազոր LORA տեսակի բալիստիկ հրթիռներ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ցերեկը Ադրբեջանը կիրառեց իր ողջ զինանոցի տեսականին, չմնաց մի զենք, որը գոյություն ունի, նրանք ունեն ու չեն կիրառել։ Այս մասին Առաջին ալիքի հատուկ թողարկմանն ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հավանական է, որ Ադրբեջանը կիրառել է նաև LORA (անգլ․ Long-Range Artillery Missile) օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը․ «Մեծ հավանականությամբ կիրառել է։ Մարտերի ինտենսիվությունը այնպիսին է, որ չես հասցնի ուսումնասիրել ամբողջը։ Ինչ ունեն՝ օգտագործել են»։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ LORA-ն հավասարազոր է «Իսկանդեր»-ին։

Ցամաքային զորքերի խմբավորումները 2- օր կիրառել են նաև հետևակ։ Հովհաննիսյանի խոսքով՝ որպես կանոն, հետևակում սովորական ժամկետային զինծառայողներ չէին։

«Կիրառվում էին հատուկ նշանակության ստորաբաժանումներ, մոբիլիզացված զինծառայողները, մոջահեթները, ահաբեկիչները։ Փառք Աստծո՝ ամբողջ աշխարհը այսօր արդեն ընդունում է դա։ Սակայն, 2-3օր հետո ցամաքային գործողությունների մասսայականությունը, շեշտադրումը փոխվեց դեպի հրետանային միջոցների, դեպի հեռավար միջոցների, դեպի օդուժի։ Ըստ որում՝ առաջին օրից մինչև այսօր նույն ինտենսիվությամբ կիրառվում են ԱԹՍ-ները։ 6 օր 24 ժամ կռիվ է գնում ցամաքում, օդում և վիրտուալ տիրույթում»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել