ՊԲ-ի զորամասերից մեկից իբր առգրավված մարտական դրոշի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող լուսանկարները կեղծ են․ ՊՆ

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող լուսանկարները, որտեղ ներկայացված է ՊԲ-ի զորամասերից մեկից իբր առգրավված մարտական դրոշը ակնհայտ ապատեղեկատվություն է և փնթի բեմադրության արդյունք:

«Նշված զորամասի մարտական դրոշը գտնվում է մարտական գործողությունների շրջանում՝ հուսալի պահպանության ներքո և անձնակազմին մղում է նոր սխրանքների»,-նշվում է ՊԲ հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել