Հոկտեմբերի 1-ին Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են 1 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ:
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տարածքում»,-նշել է նա։
Քիչ առաջ նաև հրապարկվեցին ադրբեջանական զինուժի ոչնչացման նոր կադրերը։
Իսկ Արծրուն Հովհաննիսյանը դիմել է զինվորներին․ «Ախպերներ կամաց խփեք հասցնեմ հաշվեմ»։