Տավուշի մարզի սահմանամերձ դպրոցներն այժմ ուսուցումը շարունակում են հեռավար եղանակով. Հայկ Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի տավուշցիներ,
մեր պետության համար այս պատասխանատու և կարևոր պահին, մենք բոլորս պետք է մեր տեղում շարունակենք լավագույնս կատարել մեր աշխատանքը:
Տավուշի մարզի սահմանամերձ դպրոցներն այժմ ուսուցումը շարունակում են հեռավար եղանակով:
Խնդրում եմ՝ կրթական պրոցեսին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ` բացառելով անգամ մեկ դասաժամի չեղարկում:
Միայն կրթության միջոցով մենք կկարողանանք կառուցել հզոր և անպարտելի երկիր, որի համար այս պահին մեր հերոսները կռվում են սահմանին:
Այնպես որ լինենք մեր բանակի ու պետության կողքին` սա մեր կարևորագույն պարտքն ու պարտականությունն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել