Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են.
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ,
Խնդրում և հորդորում ենք զգոն և աչալուրջ լինել նման բովանդակությամբ բոլոր հրապարակումների վերաբերյալ:
Երեխաների որդեգրման գործընթացը Հայաստանում այսուհետ և միշտ լինելու է բացառապես պետական կառույցների անելիքը: Անկախ հանգամանքներից: Անկախ անգամ պատերազմից:
Մի՛ տարածեք նման գրառումները, մի՛ խթանեք երեխաների ապօրինի որդեգրումը (վաճառքը): Ռազմական դրությունը մարդկանց չի ազատելու քրեաիրավական պատասխանատվությունից՝ նման գործողությունների համար:
Նման գրառումների հանդիպելիս, խնդրում ենք, ուղարկել դրանք կա՛մ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, կա՛մ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, կա՛մ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Օգնե՛ք մեզ կանխել երեխաների վաճառքը»: