«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին շուրջ 746 հազար դոլար է նվիրաբերել

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հայտնում է․

«Ստորև ներկայացնում ենք այսօր՝ 01.10.2020թ․-ին (ժամը 10:00-ի դրությամբ) Հիմնադրամին կատարված նվիրաբերությունների մասին տեղեկատվությունը․
· Ընդհանուր ծավալ՝ շուրջ 746,000 ԱՄՆ դոլար
· Միջակայք՝ 1 – 200,000 ԱՄՆ դոլար
· Ընդհանուր քանակ՝ 1,946 նվիրաբերություն
· Աշխարհագրությունը՝ 42 երկրների մեր հայրենակիցներից
Շնորհակալություն ենք հայտնում նվիրաբերությունների համար և վստահեցնում, որ յուրաքանչյուր լումա հասնում է զինվորին ու իր ընտանիքին»։

Հիմնադրամից նաև հայտնում են․

«Հարգելի՛ հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ փոխանցումների կտրուկ աճի հետ կապված PayPal-ը ժամանակավորապես կասեցրել է Հիմնադրամի PayPal էջի գործունեությունը: Ներկայումս տարվում են աշխատանքներ էջը շուտափույթ վերականգնելու համար: Խնդրում ենք մինչ այդ զինվել համբերությամբ և հնարավորության դեպքում շարունակել նվիրաբերությունների կատարումը քարտային փոխանցումների միջոցով` https://www.1000plus.am/hy/payment»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել