Զերծ մնացեք հեռախոսային խոսակցությունների և SMS-ի միջոցով առաջնագծում կատարվող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն տարածելուց. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին զերծ մնալ հեռախոսային խոսակցությունների ու առավելապես կարճ հաղորդագրությունների (SMS)  միջոցով զինվորական տեխնիկայի տեղաշարժի, առաջնագծում և ռազմական գործողությունների տարբեր վայրերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց՝ անգամ ականատես լինելու պարագայում:

Դարձյալ հորդորում ենք բացառապես օգտվել պաշտոնական տեղեկատվությունից և հիմք ընդունել միմիայն  պաշտոնական լրահոսի մեկնաբանություններն ու վերլուծությունները՝ զերծ մնալով անգամ Ձեզ հավաստի տվյալներ միմյանց փոխանցելուց:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ հակառակորդի կողմից նմանատիպ տեղեկությունների նկատմամբ հասանելիություն ունենալու դեպքում հնարավոր են ամենատարբեր բացասական դրսևորումներ՝ իրենց անցանկալի հետևանքներով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել