Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ հատկապես հիմա խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային նորմերը․ Առողջական և աշխատանքի տեսչական մարմնի հորդորը՝ տնտեսավարողներին:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր վերահսկողական գործառույթների շրջանակում շարունակում է ստուգայցերը տնտեսվարողների մոտ` դիտարկելով սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը՝ սահմանված ՀՀ ԱՆ N 17 նորմատիվ հրամանով։
Ամուր սահմանը պետք է ամուր թիկունք ունենա, ուստի տեսչական մարմինը տնտեսվարողներին խնդրում և հորդորում է հատկապես ռազմական դրության այս ժամանակահատվածում առավել զգոն լինել, խստագույնս պահպանել համավարակի կանխման անվտանգության կանոնները։