Արծրուն Հովհաննիսյանը՝ առաջնագծից վերջին նորությունների մասին․ հակառակորդը մեծ կորուստներ ունի

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց սահմանային իրավիճակը:

Նա նշեց, որ նախորդ գիշեր ընդհանուր առմամբ թեժ մարտեր չեն եղել, եղել են որոշակի փոքր մարտական գործողություններ նույն հատվածներում։

«Լուսաբացից հետո որոշակիորեն թեժացել են մարտերը։ Ըստ էության մարտական գործողությունների ուղղությունները նույնն են։ Րոպեներ առաջ Պաշտպանության բանակը հայտնեց, որ խոցել են ևս մեկ ուղղաթիռ, որն ընկել է Պարսկաստանի տարածք։ Ընդհանուր առմամբ գիշերվա և վաղ առավոտվա որոշակի թեժացած մարտերի ընթացքում ունենք հետևյալ պատկերը, հակառակորդի բոլոր հարձակվողական փորձերը, անկախ իրենց չափերից և մարտավարությունից, կրել են անհաջողություն։ Հայկական զինված ուժերը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս, մասնավորապես հակառակորդի զոհերը գնահատվում են 350-360 զինծառայող, վիրավորները մոտ 600, խոցվել է 3 ուղղաթիռ, ներառյալ վերջին նշվածը, մոտ 15 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկաներ՝ տանկեր ՀՄՄ-ներ և այլն, 1 «ՍՄԵՐՉ» կայան, և 6 անօդաչու թռչող սարք»,-ասաց Արծրուն Հովհաննսիյանը։

Նա հայտնեց նաև, որ րոպեներ առաջ տեղեկություն է ստացել, որ մարտական գործողությունները կարծես սկել են թեժանալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել