Հակառակորդի կորուստներն են՝ 130 անվերադարձ կորուստ, 260 վիրավոր, 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա․․․․ Սուրեն Սարումյան

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին ասաց Արցախի պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը։

Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է: ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին:

«Հակառակորդի կորուստներն են՝ 130 անվերադարձ կորուստ, 260 վիրավոր, 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 3 ՏՕՍ հրանետներ, 11 տարբեր տիպի անօդաչու թռչող սարքեր»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել