Հայկական տարածքում հայտնված ադրբեջանցի գրեթե բոլոր դիերի գրպաններում եղել են ներարկիչներ․ Վահրամ Պողոսյան

Սեպտեմբերի 27-ից ի վեր նախորդ գիշեր առանագծի ողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել, բացառությամբ մի քանի հրաձգությունների, բայց ընդհանուր առմամբ կարելի է օպերատիվ իրավիճակը գնահատել հարաբերական հանգիստ, բայց պատերազմը շարունակվում է։

Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան ճեպազրույցի ժամանակ։

Նա որոշ տեղեկություններ ներկայացրեց, որև փոխանցել է հայկական կողմի հետախուզությունը։ «Պարզվում է, այս օրերի ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են այնտեղ ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Սրանք հստակ հետախուզական տվյալներ են և շատ կոնկրետ կարող են հայտարարել, որ միայն մի ուղղությամբ 148 այլազգի զինվոր է զոհվել։ Մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրջանում, ինչը, ըստ մեր հետախուզության տվյալների՝ լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ և առաջիկայում հավանաբար մենք ականատեսը կլինենք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիաներին»,-ասաց Վահրամ Պողոսյանը։

Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտնում է, որ ռազմական հանցագործություններ են արձանագրվում։ «Ադրբեջանցի զինվորների հիմնականում բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զոինվորներին արդեն թմրեցրած վիճակում և սա ռազմական հանցագործություն է»,-ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել