Հայաստանում չի գործում TikTok հավելվածը

Հայաստանում չի գործում TikTok հավելվածը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում են սոցիալական ցանցերի օգտատերերը:

Այս պահին չի հաջողվում տեսանյութ ներբեռնել հավելված կամ դիտել արդեն ներբեռնված տեսանյութերը, սակայն արգելափակման մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։

Վերջին օրերին TikTok հավելվածում ադրբեջանական քարոզչությունն ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածում Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի հետ կապված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել