Գործարար, բիզնես դասընթացավար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հիմա բիզնեսի չաշխատելը պետական դավաճանության նման մի բան է: Բերեմ հիմնավորումներ:
Երեկ մի քիչ մեղմ գրեցի, թե մի նեղացեք բիզնեսից, որը փորձում է աշխատել, հիմա ինձ թույլ կտամ ավելի մանրամասնել:
Պատկերացրեք իրավիճակ, երբ ԱՄՆ-ն հարձակվում է Իրաքի վրա ու թիկունքում բիզնեսներն ասում են, որ մենք դադարեցնում ենք մեր գովազդները, no adds, բա ամոթ չի պրոդուկտս գովազդել, ապրանք վաճառել, քանի դեռ մեր տղաները կռվում են Իրաքում:
Կամ ասենք երկրորդ համաշխարհայինի ժամանակ թիկունքում կոչ անեին չաշխատել, կենտրոնանալ ճակատի վրա: Տեղում կգնդակահարեին էդպես խոսողներին։ Ավելին, Խորհրդային միությունը կարողացավ հաղթել, քանի որ պատերազմի սկզբում կազմակերպեց արդյունաբերության արդյունավետ աշխատանքը Սիբիրում:
Ցանկացած պատերազմ նաև ռեսուրսների պատերազմ է, տնտեսական ռեսուրսների, իսկ տնտեսական ռեսուրսներ ունենալու համար անհրաժեշտ է, որ տնտեսությունը չպառալիզացվի, բիզնեսն աշխատի:
Այնպես որ ընկերներ, եթե տեսնում եք, որ բիզնեսն աշխատում է իր հունով, գովազդ է անում և նման այլ բաներ, ապա ուրախացեք, ոչ թե քննադատեք, մեզ աշխատող բիզնես/տնտեսություն է պետք, որ կարողանանք երկիրը պահել պատերազմից հետո կամ դիմանանք մինչև պատերազմի ավարտը: Եթե ճակատ չեն կանչել, ուրեմն պետքա թիկունքում մեր գործում առավելագույնն անենք, պետք է ավելի լավ աշխատել, քան նախկինում:
Երկիրն ու բանակը պահվում է բիզնեսի հարկերով, ինչ չաշխտելու մասին է խոսքը:
Մենք այսօրվանից ակտիվ վերսկսում ենք մեր տնտեսական գործունեությունը ու կոչ ենք անում բոլորին այդպես անել:
Տարածեք ով կողմ է, որ տնտեսվարողներն ակտիվանան:
Դեպի ուժեղ տնտեսութուն, #հաղթելուենք »: