Հանուն հայրենիքի պաշտպանության, հերոսաբար զոհվել է Պոլիտեխնիկի ուսանող, զինծառայող Դավիթ Թորոսյանը

Ադրբեջանական հրոսակների սանձազերծած ահաբեկչական գործողություններից հերոսաբար զոհվել է Պոլիտեխնիկի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի «Տնտեսագիտություն կապի ճյուղ»-ում մասնագիտությամբ ուսանող Դավիթ Մխիթարի Թորոսյանը:

ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողութունը գլուխ է խոնարհում և ցավակցությունն է հայտնում Դավիթ Թորոսյանի հարազատներին և կիսում կորստյան ծանր վիշտը, նշվում է հայտարարության մեջ։

«Պոլիտեխնիկը իր զորակցությունն է հայտնում այն զինվորներին և սպաներին ովքեր այս պահին պատվով և անձնուրաց իրականացնում են հայրենիքի պաշտպանությունը։

Աստված պահապան մեր բանակին:

Աստված պահապան բոլորիս:

Փառք Հայոց բանակին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել