Ուզում եմ դիմակս հանել, որ սա ասելիս ինձ լսեն՝ տեսնելով իմ դեմքը․ Վլադիմիր Վարդանյան

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում մեկ հարց է․ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծը։

Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով։

Պատգամավոր Վլադիմիր Վարդանյան իր ելույթում նշեց․ «Պատերազմական հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ։ Այն անձիք, ովքեր կատարել են նման հանցագործություններ, մշտապես դատապատվելու են և դատապարտվելու են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ցանկացած այլ քաղաքակիր երկրում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել