Սեպտեմբերի 23-ից Սահմանադրական դատարանում նախագահի և փոխնախագահի ընտություններ են: Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մեկնարկել է ՍԴ նախագահի ընտության աշխատանքային օրակարգով նիստը:
Լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն ասաց, որ ներքուստ որոշել էր ոչ ինքնաառաջադրվել, ոչ էլ՝ թեկնածու առաջադրել:
«Առնվազն նախագահի ընտրության մասով այսօր կլինի վերջնարդյունք, ինչպիսին կլինի արդյունքը, ենթադրություններ չեմ ուզում անել»,-նշեց նա:
Թե ինչպիսի վերաբերմունք ունի ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը միակ թեկնածուի նկատմամբ՝ ասաց. «Վերաբերմունքս թեկնածության վերաբերյալ կարտահայտեմ քվեարկությամբ, որը, օրենքին և ՍԴ աշխատակարգին համապատասխան, լինելու է գաղտնի»:
Նշենք, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հայտնել է, որ չի մասնակցի նիստին։