Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ներկայում քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը, որը պայմանավորված է համավարակի հետևանքով ստեղծված տնտեսական իրավիճակով:
Քննարկվում են մի քանի չափորոշիչներ, որոնց մասին առաջիկայում կհայտնենք»։