Ջրամբարից մեծ քանակի ջրի արտահոսք է լինելու․ զգուշացում Ձորագետ, Դեբեդ գետերին հարակից բնակավայրերի բնակիչներին ու հանգստացողներին

Լոռու մարզպետարանից հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10.00-18:00 ընկած ժամանակահատվածում նախատեսվում է Ձորագետ Հիդրո ՍՊԸ-ի կայանի (ՁորաՀԷԿ-ի) պլանային կանգնեցում:

«Էլեկտրակայանի կանգառման պահին, գլխամասային հանգույցի փականի բացման ժամանակ ջրամբարից տեղի է ունենում մեծ քանակի ջրի արտահոսք, որը վտանգ կարող է հանդիսանալ Ձորագետ և Դեբեդ գետերի հարակից բնակավայրերի բնակիչների և առափնյա գոտում հանգստացողների համար:

Հորդորում ենք առավելագույն զգուշություն ցուցաբերել»,-ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել