Սեպտեմբերի 18-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած 30-ամյա ծննդկան Սեդա Ասատրյանի ամուսինը՝ Գրիգոր Աբրահամյանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, իր նորածնի դուրսգրման օրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում ոչ մեկ այն ցավն ապրի, ինչ հիմա իրենք են զգում։
«Ուզում եմ բոլորը սթափվեն, դիստիպլինա մտցնեն, չեմ ուզում սենց ցավ ապրեն, չպիտի բժիշկը հոգնած լինի, հիվանդների քանակ պետք է լինի»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարցուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով։
Մանրամասները՝ տեսանյութում