ԱԺ նախագահը դիմակը սխալ է կրում

Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանը մեկնարկեց։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց օրակարգի նախագիծը։ Վերջինս սխալ էր կրում կտորից պատրաստված իր դիմակը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 11-ին հրաման է ստորագրել անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոները հաստատելու մասին։

Հրամանում նշված է, որ անձը դիմակը պետք է կրի այնպես, որ այն փակի քիթը և բերանը՝ առանց ճեղքերի դեմքի և դիմակի միջև: Օգտագործման ժամանակ դիմակին չի կարելի հպվել, հպվելու դեպքում ձեռքերը պետք է մշակվեն սպիրտ պարունակող միջոցով և լվացվեն օճառով:

Նկարներում և տեսանյութում երևում է, որ Արարատ Միրզոյանի դիմակը չի փակում վերջինիս քիթը, բացի այդ, նա մի քանի անգամ դիպչում է դիմակին։

Նշենք նաև, որ կառավարության նիստերից մեկի ժամանակ Արսեն Թորոսյանը հորդորել էր քաղաքացիներին հնարավորության դեպքում կրել բժշկական դիմակներ, ոչ կտորից, քանի որ դրանք պաշտպանական ավելի փոքր հնարավորություններ ունեն։

Դիմակի ճիշտ կրման կանոնների մասին է պատմում նաև կառավարության կողմից պատրաստված այս տեսանյութը։

https://www.facebook.com/233186100117816/videos/1139927026340420

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել