Ճապոնական Peach Aviation ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ուղևորներից մեկի պատճառով, որը կորոնավիրուսի համաճարակի ընթացքում հրաժարվել է ենթարկվել կանոններին և սկանդալ առաջացրել։ NHK-ն հաղորդում է, որ նման դեպք առաջին անգամ է տեղի ունեցել Ճապոնիայում:
124 մարդ տեղափոխող ինքնաթիռը երեքշաբթի օրը օդ է բարձրացել Հոկկայդո նահանգի հյուսիսում գտնվող Կուշիրո օդանավակայանից դեպի արևմտյան Օսակա քաղաք: Բորտուղեկցորդուհիները նկատել են, որ ուղևորներից մեկը նստած է իր տեղում առանց դիմակի և խնդրել են, որ դնի այն: Այնուամենայնիվ, տղամարդը հրաժարվել է դա անել: Պահանջը կատարելու բազմաթիվ խնդրանքներից հետո տղամարդը սկսել է բարձր գոռալ և սպառնացել է անձնակազմին և ուղևորներին, ովքեր հրաժարվել են նստել նրա կողքին: Արդյունքում, օդաչուն արտակարգ վայրէջք է կատարել Նիիգատայի օդանավակայանի ճանապարհի կեսից մոտ: Այնտեղ ինքնաթիռից հեռացրել են նշված տղամարդուն, որը չէր հետևել ավիաընկերության կանոններին: Դրանից հետո ինքնաթիռը թռել է Օսակա և տեղ հասել 2 ժամ ուշացումով: