Կառավարության հուլիսի 30-ի նիստին որոշում ընդունվեց պաշտոնից ազատել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։
Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը որոշում է կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար, ինչի մասին համապատասխան միջնորդագիրը կուղարկի նախագահին։