ԱՀ ոստիկանության պետն այցելել է տեղադրված անցակետեր

ԱՀ ոստիկանության պետն այցելել է Այգեստան համայնքի տարածքում տեղադրվածանցակետեր

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի 2020թ.հուլիսի 25-ի ստորագած նոր որոշման համաձայն սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ:

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով¸ ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:

2020թ.հուլիսի 26-ին ԱՀ ոստիկանության պետ¸ ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն այցելել է վերոնշյալ համայնքի տարածքում տեղադրված անցակետ և տեղում

հանձնարարականներ տվել անցակետում շուրջօրյա ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել