Կառավարության հուլիսի 23-ի նիստին գործադիրը ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի թեկնածուին՝ Վահրամ Ավետիսյանին։
Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Վարչապետւ խնդրեց նրան մի փոքր ներկայանալ ու ներկայացնել իր պատկերացնումները՝ ՍԴ-ում հնարավոր գործունեության վերաբերյալ։
«Որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, իմ մոտեցումները, եթե այդ հնարավորությունն իհարեկ ընձռնվի Ազգային ժողովի կողմից՝ ՍԴ դատավորի պաշտոնում պատկերացնում եմ առավելագույնս ապահովել ՍԴ դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունը, անաչառությունը։ Ինչպես նաև՝ հաշվի առնելով մեր երկրում ձևավորված իրողությունները, նաև ապահովել ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում ՍԴ-ի դերակատարությունը։ Մենք գիտենք, որ ժողովրդավարությունն ու ժողովրդավարական արժեքները կարծրացած կայուն կատեգորիաներ չեն, հասարակության զարգացման հետ մեկտեղ նաև ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների նկատմամբ մոտեցումները ապրում են էվոլյուցիա և ենթադրում եմ նաև, որ ՍԴ-ն՝ իհարկե, հիմքում ունենալով անհատի հիմնարար իրավունքներ ու ազատությունները, պետք է գործի այդ տրամաբանությանը զուգահեռ և արդյունավետ կերպով ապահովի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներդաշնակ գործողության ապահովումը, նորմատիվ ակտերի սահմանադրականության որոշման արդյունավետ գործընթացը»,-ասաց Վահրամ Ավետիսյանը։
Նա նաև ներկայացրեց իր աշխատանքային գործունեությունը։
Մանրամասները՝ տեսանյութում