ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան «S7» և «Aircompany Armenia» ընկերությունների կողմից իրականացվելիք չարտերային չվերթների ժամանակացույցը։
Հուլիսի 23-ին – «S7» ընկերության Մոսկվա-Երևան չվերթը «Դոմոդեդովո» օդանավակայանից (ժամը՝12։40-ին)
Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (www.s7.ru), կամ օդանավակայանի ընկերության տոմսարկղից։
Հուլիսի 29-ին – «Aircompany Armenia» ընկերության Նովոսիբիրսկ-Երևան չվերթը (ժամը՝18։00-ին)։
Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (www.armeniafly.com), ինչպես նաև երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10), կամ Նովոսիբիրսկի օդանավակայանի տոմսարկղից։
Բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։