Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության նախարարության իրավական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 13-33.1-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (Աշխատավայրը՝ Հայաստան, ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8):
Արտակարգ իրավիճակների նախարարության իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության նախարարության իրավական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 13-33.1-Մ2-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Արտակարգ իրավիճակների նախարարության իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության նախարարության իրավական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 13-33.1-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է անձամբ Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի կառավարման վարչության կադրային հիմնախնդիրների բաժին (ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. Դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 17-ից մինչև 2020 թվականի հուլիսի 28-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:
Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ն:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 10:00-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն; հոդվածներ՝ 4-6, 13-14, 21, 34, 39, 48-50, 55, 58-60,66, 73, 88, 90, 93, 103, 109-110, 125, 129, 137, 140-141, 146, 149-150, 152, 154-155, 158-159, 162, 167, 171, 181:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=102510
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք; հոդվածներ՝ 2-5, 7, 14, 28, 45, 85, 94, 99, 101, 113, 105, 115, 138, 219-220, 223:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143703
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք; հոդվածներ` 3-8, 10, 12-13, 17-19, 20-22:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 1-9, 12-15, 18, 20-21, 24, 27, 29, 31, 32-33:
Հղումըhttps://www.arlis.am/documentview.aspx?docid=141524
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 1-8:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138732
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 1, 3-5, 7-8, 10, 12-13, 21-23:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141302
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, հոդվածներ՝ 63, 137, 163, 187, 436-437, 449, 470, 562-563, 605, 685, 1058, 1253:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=143878
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդվածներ՝ 4-5, 9-18, 30-31, 33-34, 62, 101, 128, 189, 363:
Հղումը՝ https://www.arlis.am/documentView.aspx?docid=143702
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրք, հոդվածներ՝ 5, 10, 19, 21, 23, 18-29, 66, 71, 83, 87, 91, 130, 191:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143980
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 2-3, 7, 11, 13, 23, 27-29, 37, 39-41:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=142147
«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 7, 12, 31, 36, 39, 54, 57, 59, 63-65, 69:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=140527
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 3, 6-10, 20, 21, 23, 30, 34. 37-38, 53:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=137941
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012; էջեր՝ 17, 30, 32, 38, 40, 46:
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, էջեր՝ 7, 45:
Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.; էջեր՝ 72, 75, 84, 88, 94- 96,108:
Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես.
• «Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչության կադրային հիմնախնդիրների բաժին (ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8) հեռախոսահամարներ՝ 012-31-78-65, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):