Վիվա-ՄՏՍ կապի օպերատորը տեղեկացնում է․
«Հարգելի՛ բաժանորդներ,
Հաշվի առնելով վերջին օրերին սահմանում տիրող իրավիճակը և դրա հետ կապված՝ հասարակական տրամադրություններն ու անհանգստությունները, որևիցե հեռախոսահամարի վերաբերյալ կասկած ունենալու դեպքում, խնդրում ենք այդ մասին անմիջապես տեղեկացնել Վիվա-ՄՏՍ-ին՝ ԱՌԱՆՑ այդ մասին Facebook-ում կամ սոցիալական այլ ցանցերում գրառում կատարելու:
Վիվա-ՄՏՍ-ը կձեռնարկի անհրաժեշտ քայլերը հեռախոսահամարը ստուգելու ուղղությամբ ու, հարկ եղած դեպքում, նաև կտեղեկացնի պետական լիազոր մարմիններին:
Առանց ճշտելու՝ սոցցանցերում գրառումներ կատարելն առաջացնում է անհարկի խուճապ ու վնասում է այդ հեռախոսահամարներից օգտվող ֆիզիկական/իրավաբանական անձանց շահերին:
Շնորհակալություն»։