Այսօրվանից մեկնարկում է բուհերի թափուր տեղերի մրցույթը

Այսօրվանից մեկնարկում է բուհերի թափուր տեղերի մրցույթը։

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Այսօրվանից ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին:

Դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ dimord.am կայքի համապատասխան բաժնում, հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18:00-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել