Լճից դուրս է բերվել 24-ամյա տղամարդու դին․ ԱԻՆ

Հուլիսի 19-ին, ժամը 06։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին մտել է Աղի լիճ և անհետացել տեսադաշտից։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացի Վիտալի Շ․-ի դին (մոտ 24 տ․) տեղի ուժերով դուրս է բերվել լճից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել