Տավուշում զոհված Սմբատը մեծ եղբայր է ունեցել՝ Սմբատը, ով 12 տարեկանում մահացել է պատահական արձակված գնդակից․ Սիփան Ասատրյան

Երևանի ավագանու անդամ Սիփան Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Տավուշում զոհված զինծառայող կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանի մասին․

«Թեև Ճամբարակն իմ կյանքի մի էական մասն է կազմում, բայց անձամբ բախտ չեմ ունեցել ճանաչելու Սմբատին: Սմբատի ընտանիքի հետ կապված մի այլ պատմություն է մխրճվել մանկական մտապատկերիս մեջ և մինչ ի մահ դուրս չի գա այնտեղից…
Երեխա էինք, ու պատերազմի հոտը նոր էր հեռանում Ճամբարակից: 90-ականների վերջն էր, երբ նոր-նոր սկսում էինք վայելել անկայուն խաղաղությունը: Երեխա էինք, ու մեզանից մեկին հաջողված չէր շարունակել կյանքը մեզ հետ: Այդ մեզանից մեկը Տավուշում անմահացած հերոս Սմբատ Գաբրիելյանի եղբայրն էր, ում հեռանալուց հետո ծնվել էր Սմբատ կրտսերը: Երևի նոր Սմբատը պիտի նոր խինդ բերեր ընտանիքին, բայց նրան վիճակված էր իր անմահությամբ խինդ բերել իր Հայրենիքին՝ ավետելով սպասվող խաղաղությունն ու նոր հաղթանակները:

Այսօր ռադիոյով լսում եմ այս երկու Սմբատների պատմությունը, որտեղ խոսվում էր, որ ավագ Սմբատը, որ 12 տարեկանում հեռացավ մեզանից, հեռացավ պատահական արձակված գնդակից՝ բակում խաղալիս: Ես չեմ ծավալվում այդ «դժպախտ պատահար» կոչվածի մանրամասների մեջ, որովհետև այս օրը հարիր չէ դրա մասին խոսել, թեև ամենայն մանրամասնությամբ եմ հիշում այդ սահմռկեցուցիչ պատմությունը, բայց փառք, հավերժ փառք տալով կրտսեր Սմբատին՝ ասում եմ՝ երանի քեզ, որ անմահությունդ իմաստավորված է պատերազմի դաշտում, հերոսաբար: Երևի Ավագ Սմբատը երևի կերազեր անմահանալ քեզ նման, այլ ոչ թե այն «դժբախտ պատահար» հորջորջվող դիպվածի արդյունքում, որի հեղինակը, որ կոչված էր Հայրենիքը թշնամուց պաշտպանելու, սակայն իր գնդակն այլ ուղղությամբ արձակեց…
Հավերժ փառք անմահացածներին…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել