Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը կմասնակցի ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակներում ստեղծվելիք քաղաքացիական հասարակության հարթակի կազմավորմանը

Հուլիսի 15-ին առցանց եղանակով կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի (այսուհետ՝ ԿԵՀ ցանց) խորհրդի նիստը: Նիստը, ըստ ցանցի խորհրդի անդամ կոալիցիայի անվանման այբբենական ռոտացիայի, նախագահում էր ԿԵՀ ցանցի կառավարման խորհրդի անդամ, «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կառավարման խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:

Խորհրդի նիստի ընթացքում ԿԵՀ ցանցի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրեց ԿԵՀ ցանցի նախորդող ամիսների գործունեության հաշվետվությունը: 

Այնուհետև ԿԵՀ ցանցի խորհրդի անդամ, Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման ու զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի համակարգող Արզուման Հարությունյանը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստեղծվող քաղաքացիական հասարակության հարթակի կազմավորման գործընթացը, ԿԵՀ ցանցի ներգրավածությունն ու ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմի հետ համագործակցությունը այդ հարցում: 

Խորհրդի նիստի վերջինը հարցը հարցը վերաբերվում էր ԿԵՀ ցանցի կողմից գործարկվող էլեկտրոնային ուսուցման հարթակի ՔՀԿ-ների/ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի առաջին և երկրորդ հոսքերի առցանց դասընթացի ացկացմանը, որին ընդհանուր առմամբ մասնակցեցին և ավարտական վկայականներ ստացան ԿԵՀ ցանցի շուրջ 40 ներկայացուցիչներ: Հարցը խորհրդի նիստին ներկայացրեց Կարեն Զադոյանը: 

ԿԵՀ ցանցի խորհրդի նիստի ավարտին տեղի ունեցավ ունեցավ արդյունավետ քննարկում, որի արդյունքում որոշվեց ԿԵՀ ցանցի առաջիկա անելիքների ցանկը:

ԿԵՀ ցանցի խորհրդի նիստին մասնակցում էին խորհրդի ինը անդամ կոալիցաների ներկայացուցիչներ Արտակ Կիրակոսյանը («Աջակցություն պրոբացիային» ազգային ցանց), Արզուման Հարությունյանը (Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման ու զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիա), Ղարիբ Հարությունյանը (Համայնքների զարգացման և մասնակցային  կառավարման կոալիցիա), Արթուր Գոմկցյանը (Հայաստանի գյուղատնտեսական դաշինք), Ռուզաննա Տոռոզյանը («Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանց), Մելսիդա Կիկոյանը (ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը և տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կոալիցիան), Արտաշես Տոռոզյանը (Հայկական կրթական ցանց), Օլեգ Դուլգարյանը (Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանց) և Կարեն Զադոյանը (Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել