Նոր կազմավորվող պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու ցանկություն հայտնողների թիվը մեծ է․ Լուսինե Մարտիրոսյան

Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Ինչպես և սպասվում էր՝ նոր կազմավորվող պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու ցանկություն հայտնողների թիվը մեծ է։ Բազմաթիվ երիտասարդներ Հայաստանի տարբեր անկյուններից որոշել են միանալ և իրենց ավանդը ներդնել՝ հանուն ապահով Հայրենիքի։

Ծրագրի իրագործման շրջանակներում հուլիսի 13-ին ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը և ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այցելեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել