Ավելի վաղ ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը: Հրապարակումից քիչ անց հեռացրել էր գրառումը:
Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գեներալը հաստատվեց…»։
ՊՆ նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը դիրքապահների վարած կրակով կասեցվել է։
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: