ՀԱՊԿ-ն Մշտական խորհրդի արտակարգ նիստ է գումարելու

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի նիստ կգումարի՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը հետ։

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ կայքում հրապարակված հաղորդագրությունից։

«Կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ, որն առաջացել է Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ին տեղի ունեցած բախումների հետևանքով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստ է նախաձեռնել»,- նշվում է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել