Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչը հուլիսի 10-ին առցանց սեմինար անցկացրեց Գյումրու «Պրոգրես» համալսարանի և Գյումրու Եվրոպական Կրթական տարածաշրջանային ակադեմիայի քոլեջի ուսանողների հետ:
Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը։ Նա մասնակիցներին ներկայացրեց, որ ՀՀ Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում առանձնահատուկ դեր է հատկացվել հակակոռուպցիոն կրթությանն ու իրազեկմանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավագիտություն ֆակուլտետի դեկան` Անահիտ Ստամբոլցյանը, ով հավելեց. «Ես ինքս էլ կմասնակցեմ դասընթացներին` գիտելիքներիս հարստացման համար»:
Իրազեկման սեմինարի ընթացքում ԻՀԱ ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց ուսանողների հարցերին:
Ուսանողները մեծ ոգևորությամբ ընդունեցին ընձեռնված բացառիկ հնարավությունը կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվելու փաստով, նաև կարևորեցին իրենց իրազեկության բարձրացումն ու մասնակցությունը: Վերջիններին հետաքրքրվեցին հակակոռուպցիոն կրթության անցկացման ժամկետներով` մտահոգվելով, որ հասցնեն ուսումնասիրել այն` դասերի հետ համատեղելով։
Իրազեկման սեմինարին մասնակցեցին ավելի քան 6 ուսանողներ:
Հավելենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: