1000 ներողություն, տեխնիկա է, երբեմն այսպես էլ է պատահում․ Ucom-ի պարզաբանումը

Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 8-ին Հայաստանում Ucom-ի ֆիքսված և շարժական կապի հետ լուրջ խնդիր էր առաջացել։ Սրան անդրադարձել էր նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ խնդիրը տեխնիկական էր։

Ավելի ուշ ընկերությունը հայտարարություն տարածեց, որու ասվում է․

«Սիրելի՛ բաժանորդներ, այս պահին մեզ հաջողվել է վերականգնել շարժական կապի ձայնային ծառայությունները, ինչպես նաև ֆիքսված կապի ինտերնետն ու ֆիքսված հեռախոսակապը։ Մնացել է հեռուստատեսային և տվյալների փոխանցման ծառայությունները վերականգնենք։ 1000 ներողություն, տեխնիկա է, երբեմն այսպես էլ է պատահում։ Հասկանում ենք բոլորիդ հույզերը և տարակուսանքը, հայցում ենք Ձեր ներողամտությունը ևս մեկ անգամ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել