Կորոնավիրուսի նոր դեպքերը 526-ն են, մահացել է 14 անձ ևս 6-ը՝ այլ պատճառով

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից.

  • 18000-ն` առողջացած,
  • 535-ը` մահվան ելքով,
  • 11641 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 170–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 6-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 129166 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 526 նոր դեպք և 573 առողջացած։ Կատարվել է 1995 թեստ։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 65 (կին), 61 (կին), 74 (կին), 70 (տղամարդ), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 68 (կին), 90 (կին), 81 (տղամարդ), 52 (կին), 65 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 29820, որից 17427-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 11711-ը, մահվան ելքով դեպքերը՝ 521-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 164-ը, կատարվել է՝ 127171 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել