Հուլիսի լույս 7-ի գիշերը Շենգավիթի համայնքային ոստիկանները, վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները գիշերային ստուգայցեր կատարեցին վարչական շրջանի մի շարք փողոցներում։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Միջոցառման նպատակը մարմնավաճառությամբ զբաղվող անձանց հավաքատեղիներ հայտնաբերելն էր։ Արդյունքում՝ Բագրատունյաց փողոցի որոշ հատվածներից, ինչպես և մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից տարածքից, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերվեց շուրջ 30 անձ։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Նախապատրաստվում են նյութեր։ Բնակչության անդորրով մտահոգ՝ ոստիկանության նմանօրինակ միջոցառումները պարբերաբար են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: