215 միլիոն դրամով բարեկարգվում է Ջերմուկի զբոսայգին․ ՀՏԶՀ

Ջերմուկի քաղաքային զբոսայգին ժամանակակից, հարմարավետ և բարեկարգ տեսք կունենա։

215 մլն. դրամով իրականացվում են Ջերմուկի Քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվային ուղու և սանհանգույցի կառուցման աշխատանքները:

12 հեկտար մակերեսում նախատեսված է մուտքերի եւ անցուղիների սալիկապատում ու ավազապատում, նոր նստարանների ու աղբամանների տեղադրում, հասարակական զուգարանի կառուցում:

Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կառավարության միջոցներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել