Երևանի համայնքապատկան մանկապարտեզների բոլոր աշխատակիցները, այդ թվում նրանք, ովքեր այժմ հարկադիր պարապուրդի մեջ են, կստանան իրենց աշխատավարձերը՝ առնվազն 100%-ով։
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Այն աշխատակիցները (շուրջ 600 հոգի), ովքեր այս օրերին ներգրավված են հերթապահ մանկապարտեզների աշխատանքների մեջ, քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ կստանան նաև հավելավճար։