Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով՝ բարձրացվել են երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 9-ի նիստին:
Նոր կարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։
Այսպսիով, սահմանվել է, որ
1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի`
ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում` 300 հազար դրամ – (նախկինում 50 հազար դրամ),
բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 300 հազար դրամ – (նախկինում 150 հազար դրամ),
գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն դրամ,
դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն դրամ,
ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն 500 հազար դրամ.
2) միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար` նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով.
3) երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը`
ա. երրորդ երեխայի ծնվելու դեպքում`500 հազար դրամ,
բ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 500 հազար դրամ,
գ. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն դրամ։